Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՈՒՆԸ

22.08.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սաներին ու մարզիչներ Ինգա Փարսադանյանին և Լիլիթ Աբգարյանին:
Մարզադպրոցի յոթ սաներ հուլիսի 21-25-ը Գյումրի քաղաքում մասնակցել են <<<Բարեկամություն 2017>> 10-րդ միջազգային մրցաշարին և զբաղեցրել մրցանակային տեղեր: Անհատական մրցաձևերում Սյուզաննա Ալեքսանյանը,Մարի Ղազարյանը, Իրինա Պետրոսյանը, Մանե Ղազարյանը գրավեցին առաջին, Սառա Առաքելյանը՝ երկրորդ, իսկ Եվա Հարությունյանն ու Լուիզա Աբգարյանը երրորդ տեղերը: Մրցույթի թիմային հաշվարկով Քաջարանի թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Քաջարանի մարզադպրոցի սաները հաջողություններ ունեցան նաև հուլիսի 27-31-ը Երևանում անցկացված ՀՀ բաց առաջնությանը, որին մասնակցում էին Սյուզաննա Ալեքսանյանը,Սառա Առաքելյանը,Եվա Հարությունյանը: Մարզուհիները հասան մինչև եզրափակիչ փուլ, որտեղ Սյուզաննա Ալեքսանյանը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորեց մարզուհիներին ու մարզիչներին հերթական հաղթանակների համար: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նրանց Սյունիքի անունը ևս մեկ անգամ բարձր պահելու և բոլորի սպասելիքներն արդարացնելու համար:
Հյուրերն իրենց հերթին ևս շնորհակալություն հայտնեցին Վահե Հակոբյանին՝ աջակցելու և մշտապես իրենց կողքին լինելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39