Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ 59-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

22.08.2017

 Օգոստոսի 21-ին Քաջարանում մեծ հանդիսությամբ տոնեցին Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 59-րդ տարեդարձը: Քաղաքի օրվան նվիրված Քաջարանի համայնքապետարանը կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին քաղաքի բոլոր թաղամասերում: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, համայնքապետեր և մի շարք հյուրեր։
Օրվա առթիվ մարզի ղեկավարը շնորհավորել է բոլոր քաջարանցիներին ու ներկաներին, բարեմաղթանքի խոսքեր հղել: Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորել է Քաջարան քաղաքի դերն ու նշանակությունն ոչ միայն մարզի այլև հանարապետության համար: Քաջարանի 59-րդ տարեդարձի կապակցությամբ Սյունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց տարբեր ոլորտներում իրենց ներդրումն ունեցած մի շարք քաջարանցի երախտավորների: Միջոցառմանը Քաջարանի համայնքապետի ու ավագանու որոշմամբ <<Քաջարան>> ոսկե հուշամեդալով պարգևատրվեց մարզպետ Վահե Հակոբյանը:
Քաջարան քաղաքի օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով՝ մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53