Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌԱՆ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ
28.08.2017
Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն, որի վերականգնման համար ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: Վերացվել է կիսանդրու վնասված մասերն ու ներկվել՝ այն բերելով նախկին տեսքին: Միաժամանակ, մարզպետի հանձնարարությամբ, համապատասխան մարմինների կողմից ուժեղացվել է Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը: