Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՍՅՈՒՆԻՔ>> ՋՈԿԱՏԸ <<ԲԱԶԵ 2017>> ՀԱՎԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

30.08.2017

Օգոստոսի 26-ին Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող <<ԲԱԶԵ 2017>> համահայկական երիտասարդական հավաքը: Հավաքին Սյունիքը ներկայացնող ջոկատն այս տարի հանդես եկավ կապույտ ճակատի ներքո: Սյունեցիներն իրենց ուժերը չափեցին ինտելեկտուալ, սպորտային, մշակութային մրցաձևերում՝ ներճակատային և միջճակատային մրցույթներում գրավելով մրցանակային տեղեր: Վարդան Մովսիսյանը <<Շախմատ>> մրցույթում արժանացել է ոսկե մեդալի, Գոռ Եփրեմյանը՝ <<Ֆուտբոլ>>, Արտյոմ Համբարձումյանը <<Վոլեյբոլ>> մրցույթներում բրոնզե մեդալների:
Արդեն 15-րդ տարին անցկացվող <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքին այս տարի մասնակցել է 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, ովքեր ներկայացնում են Երևանը, Հանրապետության մարզերը, Արցախը և Սփյուռքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28