Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑՈՒՅԹԸ

31.08.2017

Օգոստոսի 30-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Սյունիքի մարզը ներկայացնող մարզիկները հաջող հանդես եկան դարթս, շախմատ, սեղանի թենիս, եռամարտ մարզաձևերում: Մարիաննա Դավթյանը դարթս մարզաձևում գրավել է առաջին, Արամ Սահակյանը եռամարտ, Անդրանիկ Մկրտչյանը սեղանի թենիս մարզաձևերից՝ երկրորդ տեղերը, իսկ Սուսաննա Իսաջանյանը շախմատ մարզաձևում գրավեց երրորդ տեղը:
Մրցանակների ընդհանուր հաշվարկով Սյունիքի մարզի թիմը չորրորդ տեղում է: Լավագույնը ճանաչվել է ՀՀ Լոռու մարզի թիմը, երկրորդը՝ Երևան քաղաքի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ և շնորհակալագրեր:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36