Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐ

01.09.2017

 Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոց՝ մասնակցելու առաջին զանգի տոնական միջոցառմանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Վահե Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու  պատասխանատու աշխատանքի համար: Մարզի ղեկավարը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է դպրոցում կառուցվող բուսաբանության ժամանակակից լսարան, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Լսարանը կառուցվում է <<ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի>> միջոցներով, որին կից կլինի նաև ջերմոց: Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Վահե Հակոբյանն այցելել է նաև մարզի մի շարք դպրոցներ:
Սեպտեմբերի 1-ը մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, որոնց մասնակցել են մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: Այս ուսումնական տարում Սյունիքի մարզում առաջին դասարան է հաճախել 1776 աշակերտ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է:
Տեղեկացնեք, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ի և ծագումով սիսիանցի բարերար Ռաֆի Կամայանի աջակցությամբ մարզի բոլոր առաջին դասարանցիներին տրամադրվել է դպրոցական անհրաժեշտ պարագաներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36