Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2017

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում բազմաթիվ օլիմպիադաներում և գիտակրթական մրցույթներում։
Այս տոնական օրը ջերմագին ողջույն եմ ուզում հղել հատկապես իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման օջախ առաջին անգամ ոտք դրած մեր երեխաներին՝ մաղթելով անսպառ եռանդ և կենսախնդություն։
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ արևշատություն և արդյունավետ ուսումնական տարի։
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան