Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

04.09.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց է կատարել Գորիսի տարածաշրջան: Մարզպետի առաջին կանգառը Խնձորեսկի միջնակարգ դպրոցն էր. մարզի ղեկավարը նախ շնորհավորել է  աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, այնուհետև դպրոցի տնօրեն Վ.Բալայանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքով՝ ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին ու կրթական ծրագրերին: Մատնանշելով առկա խնդիրները, տնօրեն Վ. Բալայանն առաջնային համարեց ֆիզիկայի լաբորատորիայի վերանորոգման հարցը, որը տեղում լուծում ստացավ:
Աշխատանքային այցի ընթացքում մարզի ղեկավարն այցելեց Արավուս բնակավայր, որտեղ հուլիսի 31-ին շահագործման էր հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերակառուցված Արավուս համայնք մտնող կամուրջը: Կամրջի վերակառուցման աշխատանքները սկսվել էր 2017 թվականի ապրիլի 26-ից, շինարարությունն իրականացրել է <<Ոսմար>> ՍՊԸ-ն: Վահե Հակոբյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Մարզի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել շինարարներին՝ Արավուս համայնքն արտաքին աշխարհի հետ կապող կամրջի վերակառուցման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու և որակյալ աշատանքի համար:
Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետն այցելեց նաև Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց: Դպրոցում <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ն բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվել է 67.ք.մ. պատուհանների փոխարինման աշխատանքներ: Վահե Հակոբյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, դպրոցում կրթության համար ստեղծված պայմաններին և հետաքրքրվեց առկա խնդիրներով: Սյունիքի մարզպետն իր խոսքում նշել է, որ 9 ամսվա ընթացքում մարզի 20 դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որը շարունակական բնույթ կունենա:
Նշենք, որ <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ն բարեգործական հիմնադրամի միջոցներով ՀՀ Սյունիքի մարզի Խոտ համայնքի միջնակարգ դպրոցում ևս իրականացվել է 67.2 ք.մ. պատուհանների փոխարինման, դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 16:48:03