Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

04.09.2017

 Օգոստոսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 89 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հիսունինը, աշխատանքի տեղավորման՝ քսանինը, առողջարանային ուղեգիր հատկացնելու և տարածքը վաճառելու մասին` մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից հիսունյոթին տրվել է դրական լուծում, երկուսը` մերժվել է:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին հինգ դիմումի, քսանչորս դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Բավարարվել է առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումատուի խնդրանքը:
Մերժվել է տարածքը վաճառելու համար աջակցելու մասին դիմումատուի խնդրանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59