Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻՆ (տեսանյութ)

14.09.2017



 Սեպտեմբերի 13-ին մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է պաշտոնական այցով Սյունիք ժամանած Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Մարզպետն ողջունել է դեսպանին, նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս ամրապնդելու Հայ-Ղազախական հարաբերությունները, ինչպես նաև տեղում ծանոթանալու մարզի տնտեսությանը, աշխարհագրական առանձնահատկություններին ու զարգացման հեռանկարներին: Մարզպետ Վահե Հակոբյանը Թիմուր Ուրազաևին է ներկայացրել մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերն ու կատարված աշխատանքները:
Հանդիպմանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց Սյունիքում իրականացվող <<Գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալական կենտրոնների հիմնադրում>> և <<Սառնարանային տնտեսությունների հիմնում>> ներդրումային ծրագրերը: Դեսպան Ուրազաևը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ղազախական ընկերություններին: Թիմուր Ուրազաևին ներկայացվեց նաև Սյունիքում իտալական պիցցայի արտադրություն հիմնելու ծրագիրը: Կապանում իտալական պիցցայի գործարանի հիմնադիր, «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն տեղեկացրեց, որ կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է տեղական արտադրության մթերքներից, որն արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ: Նիկոլա Դի Մաուրոն նշեց, որ նպատակ ունի հետագայում արտադրանքն արտահանել նաև Ղազախստան, որի իրականացման համար դեսպան Ուրազաևը խոստացավ աջակցել:
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ մարզում իրականցավող յուրաքանչյուր նոր գաղափար ու նախաձեռնություն խրախուսվում է մարզպետարանի կողմից, որոնք իրականացվում են համատեղ համագործակցության շնորհիվ: Դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, և նշել, որ Սյունիք-Ղազախստան կապը ցանակալի է և հնարավոր՝ մատնանշելով համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտները, որոնց առանցքում են հատկապես արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Պաշտոնական այցի շրջանակներում դեսպան Ուրազաևը մարզի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կապանի Լեռնահարստացման և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներ, ծանոթացել ձեռնարկությունների գործունեությանը: Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի օրակարգում էր նաև այցը Մեղրիի ազատ տնտեսական գոտի, որտեղ դեսպանը տեղում ծանոթացավ տնտեսական գոտու նախագծին:

Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33