Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
19.09.2017
Այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն ՀՀ ՊՆ N զորամասերում ՀՀ նախագահի տեսչական ստուգումների և զորահավաքային զորավարժանքների անցկացման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարում էր մարզի զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ներկա էին ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ, համայնքապետեր, մարզի զորահավաքային մարմնի անդամներ, տարածքային զինկոմներ և զորահավաքային առաջադրանք ունեցող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատուներին հորդորեց զորահավաքային զորավարժանքներին մասնակցել ամենայն պատասխանատվությամբ և ռազմական առաջադրանքը կատարել ժամանակին ու անթերի:
Մարզպետ Վահե Հակոբյանը, մարզում զորահավաքային զորավարժանքները պատշաճ մակարդակով անցկացնելու համար, հանդիպման մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային մի շարք հարցեր: