Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.09.2017

 Այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Միլենա Գասպարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուները: Մ. Գասպարյանը ներկաներից հետաքրքրվեց մարզի առողջապահական հաստատություններում միասնական տեղեկատվական համակարգին միանալու գործընթացի խնդիրներից, լսեց նրանց առաջարկություններն ու մտահոգությունները: Նշվեց, որ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերի կնքման և ֆինանսական հարցերի քննարկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է հանդիպումներ իրականացնել մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների, մարզպետարանի սոցիալական հարցերի և ֆինանսական վարչությունների ղեկավարների հետ, որտեղ կներկայացվեն նաև խորհրդակցության ընթացքում բարձրաձայնված հարցերը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28