Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

05.10.2017

Հոկտեմբերի 1-3-ը Վանաձորում անցկացվեց առաջին գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցումներին մասնակցում էին հանրապետության 10 մարզերից կազմված թիմերը, ովքեր մրցեցին հնգամարտ մրցաձևում:
Սյունեցի մարզիկները մրցույթի անհատական մրցաձևերում զբաղեցրել են մրցանակային տեղեր՝ արժանանալով մեդալների և դրամական պարգևների:
Աղջիկների պայքարում սյունեցի Վիկտորյա Հայրապետյանը հաղթող դարձավ 60 մ վազք և հեռացատկ տեղից մրցաձևերում, իսկ Սյունե Սահակյանը 500մ վազք մրցաձևում զբաղեցրել է 2-րդ տեղը: Տղաների պայքարում Ժորա Մուսաելյանը ձգումներ պտտաձողից մրցաձևում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերում թիմային հաշվարկով Սյունիքի մարզը զբաղեցրել է 5-րդ տեղը: Մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արարատի մարզը, ՀՀ Լոռու մարզը 2-րդն էր, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՀ Շիրակի մարզը :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28