Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

05.10.2017

  Սիրելի՛ ուսուցիչներ

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր անսահման նվիրումի, ուսուցչի կոչմանը հավատարիմ մնալու և դժվարություններն անտրտունջ հաղթահարելու արժանապատվության համար։
Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնակի սիրով և մեծարանքով է վերաբերվել ուսուցչին՝ նրան վերապահելով հասարակական կյանքի առանձնահատուկ տեղերից մեկը և նրան տալով ամենապատվաբեր կոչումը՝ Ուսուցիչ։
Անչափելի է ձեր դերակատարությունը մեր պետության կայացման ու հզորացման գործում, որովհետև դուք եք կրթում ու դաստիարակում մատաղ սերնդին, նրանց մեջ զարգացնում պետականաշինության համար անհրաժեշտ այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են հայրենապաշտությունը, արժանապատվությունը, սերը գիտության և մշակույթի նկատմամբ։
Ձեր շնորհիվ մեր առջև բացվել են աշխարհաճանաչման ու աշխարհաընկալման մեծ ուղիներ, դուք այն փարոսն եք, որի միջոցով կարողացել ենք գտնել մեր ճանապարհը, որոնել ենք միայն գեղեցիկը, բարին և վսեմը։ Դուք աջակցել եք մեզ՝ միշտ ամուր կանգնելու մեր ոտքերի վրա։
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք բացի ուսուցանող լինելուց, բոլորիս համար ծնող եք եղել և սովորեցրել եք պայքարել կյանքում, երբեք չընկճվել, սովորեցրել եք հաղթահարել ամեն մի խոչընդոտ։ Եվ այսօր, երբ կյանքում ինչ-որ բանի ենք հասել, հասել ենք շնորհիվ ձեզ։ Դուք ձեր գործի նվիրյալներն եք և արժանապատվությամբ եք կատարում ձեզ վրա դրված մեծ, պատասխանատու և հայրենանվեր առաքելությունը։ Դուք հավերժ ճշմարտությունների ու ճշմարիտ որոնումների առաքյալներ եք, ովքեր այդպիսին մնացել են՝ անկախ առկա խնդիրներից ու դժվարություններից։
Մենք ձեր ներկայությամբ մեզ միշտ աշակերտ ենք զգում՝ անկախ նրանից, թե հասարակության մեջ ինչ դիրք ու պաշտոն ենք զբաղեցնում, և ուզում եմ բոլոր նախկին ու ներկա աշակերտների անունից շնորհակալություն հայտնել ձեզ ձեր կատարած աշխատանքի համար և հայցել ձեր ներողամտությունը պատճառած հոգսերի և անհարմարությունների համար։
Գնահատում, առողջություն և երկար տարիների կյանք եմ ցանկանում ձեզ։
Միշտ ժպտացե՛ք և մնացե՛ք նույն ընդօրինակելին, բարին և համբերատարը։
Շնորհավոր տոնդ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ։


ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53