Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

06.10.2017

ՀՀ կառավարության և ՀՀ Սյունիքի մարզպետի համապատասխան որոշումների համաձայն, հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել առանձնացված շտաբային մարզումներ։
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա.Գրիգորյանը մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայայացրեց առանձնացված շտաբային մարզումների մտահղացման բացատրագիրը, ելակետային տվյալները, ստեղծված և մասնակի իրավիճակն ու դրանցից բխող բոլոր առաջնահերթ խնդիրները, ուսուցանվողների գործողությունները, բնակչության պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև պետությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմականի փոխադրման դեպքում առանձնացված շտաբային մարզումների անցակցման և կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ օպերատիվ վարժանքների կարևորության նշանակությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա մայոր Զ.Մինասյանը ներկայացրեց ոսկիկանության՝ որպես հասարարական կարգի պահպանության ծառայության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում նրանց գործառույթները, պետական հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանության կարգը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53