Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.10.2017

Հայաստանի Հանրապետության ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր Սյունիքի մարզպետարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացրել է սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017 թվականի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական գործակալության(բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» հրամանի ներկայացման նպատակով:
Խորհրդակցությունը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցներ:
Ա. Պետրոսյանը նշեց, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծման նպատակն է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկումը մատչելի ու դյուրին դարձնել:
Հանդիպմանը փոխնախարարը հանգամանորեն ներկայացրեց միջգերատեսչական համագործակցության կանոնակարգն ու պատասխանեց ներկաների հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47