Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ (տեսանյութ)

17.10.2017

 Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում մասնակցել է ՀՀ <<Կապան>> նոտարական տարածքի թվով երկրորդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Վահե Հակոբյանը շնորհավորել է նորաբաց գրասենյակի նոտար Օկսանա Դավթյանին ու բոլոր կապանցիներին Կապանում նոտարական երկրորդ գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ սա մի քայլ է՝ հեշտացնելու նոտարական ծառայությունների սպասարկումը տարածաշրջանի բնակիչների համար, ինչպես նաև թեթևացնելու մինչ այսօր գործող առաջին նոտարական գրասենյակի աշխատանքները: Վահե Հակոբյանն Օկսանա Դավթյանին մաղթել է բեղմնավոր աշխատանք, և հույս հայտնել, որ նրա գործունեությունը բխելու է քաղաքացու, հասարակության, պետության շահերից և օրենքից:
Նոտար Օկսանա Դավթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Վահե Հակոբյանին գրասենյակի բացման գործում ունեցած ներդրման համար և վստահեցրեց, որ ջանք չի խնայելու, որպեսզի իր մասնագիտական գիտելիքները ծառայեցնի ի շահ կապանցիների:
Ներկաները նույնպես շնորհավորեցին Օկսանա Դավթյանին և մաղթեցին նրան բեղմնավոր աշխատանք:
Նշենք, որ <<Կապան>> նոտարական տարածքի երկրորդ գրասենյակը տեղակայված է ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի առաջին հարկում:

  Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53