Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

18.10.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ <<Սյունիք>> մասնաճյուղի բացմանը: Բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Մարկ Ռիծինսկին, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Նորաբաց շենքում տեղակայված են մանրէաբանական, վիրուսաբանական, հատուկ վտանգավոր վարակների, սանիտարաքիմիական լաբորատորիաներ: Լաբորատորիաների ժամանակակից նորագույն սարքավորումները թույլ են տալիս ստանալ ճշգրիտ ախտորոշիչ տվյալներ: Այն բացվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող <<Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի>> (ԿՈՆՀԾ) շրջանակներում:
Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է նորաբաց մասնաշենքով, ծանոթացել կատարված աշխատանքներին, լաբորատորիաների հնարավորություններին: Վահե Հակոբյանը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը կարևոր նշանակություն ունի մարզի համար, այն հնարավորություն է տալու պայքարելու օրեցօր ի հայտ եկող հիվանդությունների դեմ:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին մասնաճյուղի կառուցման համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39