Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

19.10.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն  ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի մի խումբ ուսանողների: Հանդիպումը նախաձեռնել էին ուսանողները: Մարզի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, ծանոթացել նրանց խնդիրներին: Ուսանողները Սյունիքի մարզպետին տեղեկացրեցին, որ մասնաճյուղի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է նոյեմբերի 16-ին կայանալիք Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ այցելել ՀՀ կենտրոնական բանկի <<Դիլիջան>> ուսումնահետազոտական կենտրոն: Վահե Հակոբյանն ողջունեց ուսանողների նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա նրանց ծանոթանալու ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթահետազոտական համալիրին: Նախաձեռնության իրականացման համար Վահե Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց, ինչպես նաև խոստացավ ուսանողների համար կազմակերպել երկօրյա էքսկուրսիա Տավուշի մարզում. այնտեղ նրանք կծանոթանան Հայաստանի մշակութային ու պատմական արժեքներին:
Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հասարակական ու մշակութային կյանքին, իրականացվող ծրագրերի ընթացքին և այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02