Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
19.10.2017

Հոկտեմբերի 17-18-ը մարզկենտրոնում տեղի ունեցավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մրցումների տարածքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը:
Մրցումներն անցկացվեցին նռնակի նետում, 8 կգ-ոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք/1000մ/, ինքնաձիգի քանդում և հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանից մրցաձևերից: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Շինուհայրի, Քաջարանի թիվ 1 միջնակարգ և Կապանի թիվ 9 ավագ դպրոցների թիմերը:
Առաջին տեղը զբաղեցրած Շինուհայրի միջնակարգ դպրոցի թիմը հոկտեմբերի 24-26-ը Սյունիքի մարզը կներկայացնի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլում: