Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ШАГ ЗА ШАГОМ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

20.10.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած «Шаг за шагом» միջազգային փառատոնում Սյունիքը ներկայացնող կապանցի երաժիշտ-կատարողներին: Փառատոնին Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սան 15-ամյա Արեն Պետրոսյանը և նույն դպրոցի մանկավարժ Իրինա Դավթյանն իրենց տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների. Արեն Պետրոսյանն արժանացել է <<Գրան պրիի>>, իսկ Իրինա Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով գավաթ, պատվոգրեր և մեդալներ: «Шаг за шагом» միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից շնորհակալագրի է արժանացել նաև մարզպետ Վահե Հակոբյանը՝ սյունեցի մասնակիցներին աջակցելու համար:
Մարզի ղեկավարը շնորհավորել է նրանց, շնորհակալություն հայտնել միջազգային հարթակներում մարզի անունը հնչեցնելու համար և մաղթել նորանոր հաջողություններ: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սյունիքի մարզպետին ցուցաբերած աջակցության և ուշադրության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47