Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

21.10.2017


    Սիրելի՛ կապանցիներ


Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Կապան քաղաքի տոնի կապակցությամբ:
Կապանը ունի հերոսական անցյալ,հարգանքի արժանի ավանդույթներ, նվաճումներ, որոնցով բոլորս հպարտանում ենք:
Ճակատագիրն ինձ հնարավորություն է ընձեռել աշխատելու Սյունիքի մարզպետ, և ես ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ հպարտություն եմ ապրում ճակատագրի այդ շնորհի համար, և համոզված եղեք, որ կներդնեմ ողջ ներուժս՝ Կապանն ավելի գեղեցիկ, իսկ կապանցիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար:
Մեր բոլորիս ջանքերն նպատակաուղղված են այն իրողությանը, որ դուք ձեր կապվածությունը Կապանին պայմանավորեք ոչ միայն ծննդյան և գրանցման փաստով, այլ նաև Կապանում աշխատելու,արարելու և բարեկեցիկ կյանքով ապրելու արժանապատիվ հնարավորությամբ:
Ցանկանում եմ, որ բոլոր կապանցիների կյանքի մշտական ուղեկիցները լինեն խաղաղությունը,առողջությունը, հույսը, հավատը և սերը:
Հարգանք ու պատիվ բոլոր կապանցիներին, պատասխանատվություն քաղաքի ներկայի և ապագայի հանդեպ, բոլորիս նպատակների իրականացում:
Տո՛նդ շնորհավոր, մարզկենտրոն Կապան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39