Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

21.10.2017

 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում այսօր Սյունիքի մարզում անցկացվեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 9:00-ին, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական, առողջապահական հաստատությունների 282 կոլեկտիվ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 3400 քաղաքացի: Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 210 տեղամասերում: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 182 միավոր տեխնիկա: Օրվա ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շրջայց է կատարել մարզում՝ ծանոթացել շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ <<Կապանի օր>> տոնակատարության անցկացման պատճառով մարզկենտրոնում համապետական շաբաթօրյակն անցկացվելու է հոկտեմբերի 28-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36