Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզը հաղթող է ճանաչվել <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության հանրապետական փուլում

24.10.2017

 Հոկտեմբերի 22-ին <<Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում>> տեղի է ունեցել <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլը: Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակցել են ՀՀ մարզերի, մայրաքաղաք Երևանի և Արցախի Հանրապետության թիմերը:
Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը ներակայցնող թիմը՝ արժանանալով Ազգային ժողովի գավաթին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի, իսկ երրորդը՝ Շիրակի մարզերի թիմերը: Մրցույթին թիմերը մրցել են վազք (60մ, 500մ), ձգումներ, հեռացատկ, գնդակի նետում և փոխանցումավազք մարզաձևերում:
<<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Մրցույթն անցկացվում էր 17-րդ անգամ, մասնակցում էին հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10