Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը պարգևատրել է <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության մասնակիցներին

26.10.2017

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկությունում Սյունիքը ներկայացնող աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, ովքեր օրերս Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացված մրցումների հանրապետական փուլից վերադարձել են Ազգային ժողովի գավաթով: Վահե Հակոբյանը շնորհավորել է աշակերտներին, շնորհակալություն հայտնել նրանց ու մանկավարժներին արձանագրած արդյունքի և մարզի անունը բարձր պահելու համար: Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվեցին մրցույթից ստացած տպավորություններով:
<<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության սյունեցի մասնակիցներն ու մանկավարժները մարզպետ Վահե Հակոբյանի կողմից արժանացան դրամական պարգևների: Սյունիքի մարզպետը մանկավարժներին հանձնեց նաև շնորհակալագրեր՝ առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման ու զարգացման, մարզական խաղերի հանրապետական փուլում հաղթանակած սաների պատրաստման գործում ներդրած ավանդի համար:
<<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության հանրապետական փուլին Սյունիքի թիմի կազմում էին Գորիսի թիվ 2, Կապանի թիվ 1 և Կապանի թիվ 5 հիմնական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03