Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ

26.10.2017

 Հոկտեմբերի 25-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <<ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների>> ծրագրի հանրային քննարկումը: Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ը: Քննարկմանը մասնակցում էին մարզի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսանողներ, ուսանողական խորհուրդների անդամներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:
Հանդիպման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության <<Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի>> տնօրեն Դավիթ Հայրապետյանը ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի կետերն ու դրույթները: Դավիթ Հայրապետյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի վերհանել երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա հիմնախնդիրները, իրականացնել արդյունավետ երիտասարդական քաղաքականություն: Ծավալված քննարկմանը Դ. Հայրապետյանը պատասխանեց մասնակիցների հարցերին, լսեց նրանց առաջարկությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28