Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն ընդունել է իրանական <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

02.11.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության և Սյունիքի մարզի միջև գործարար կապերի խորացմանն ու ընդլայնմանը միտված մի շարք ծրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների հետ կապված հարցեր: Մարզպետ Վահե Հակոբյանն ողջունել է պատվիրակության անդամներին, և կարևորել հայ-իրանական տնտեսական զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փոխհամագործակցության խորացումը: Վահե Հակոբյանն ընդգծել է, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության լայն հանարավորություններ է ընձեռելու:
Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Հակոբյանին ընդունելության համար և նշել, որ ունենալով ազատ գոտու ստեղծման բավականին մեծ փորձառություն, համոզված են՝ Հայաստանի հետ փոխահամագործակցության արդյունքում շահավետ պայմաններ կստեղծվեն երկու երկրների համար: Առաջարկվեց պարսկական լոլիկի մածուկը ներկրել Մեղրու ազատ տնտեսական գոտի, տեղում հայկական տարբերակով փաթեթավորել և արտահանել այլ երկրներ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իրանցի հյուրերին ներկայացրեց իտալացի գործընկերների հետ համագործակցության օրինակը և նշեց, որ իտալացի գործընկերը ցանկություն է հայտնել կիսաֆաբրիկատ պիցցան արտահանել նաև Իրանի Իսլամական Հանրապետություն: Հյուրերն ողջունեցին մարզպետի առաջարկը:
Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտին, նշելով, որ առաջիկայում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մարզպետարանը կունենա տուրիզմի բաժին, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մարզում, ինչը լայն հնարավորություններ կստեղծի նաև իրանցի զբոսաշրջիկների համար:
Հանդիպման ընթացքում առաջարկվեց նաև ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն ներկայացված առաջարկությունները և կնախանշեն հետագա անելիքները:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39