Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

03.11.2017

 Հոկտեմբերի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 106 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունութ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսաներկու, պետպատվերի շրջաննակներում վիրահատություն իրականացնելու, բնակարանի սեփականաշնորհման, գրքի տպագրության, շենքի վերելակի վերանորոգման, շենքի տանիքի վերանորոգման, վարկը չմարելու պատճառով բանկի հետ առաջացած խնդրի լուծման խնդրանքով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից յոթանասունութին տրվել է դրական լուծում:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին երեք դիմումի, տասնինը դիմում վերցվել է հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Բավարարվել է պետպատվերի շրջանակներու վիրահատություն իրականացնելու մասին դիմումատուի խնդրանքը:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ուսումնասիրման ընթացքի մեջ են գտնվում բնակարանի սեփականաշնորհման, գրքի տպագրության, շենքի վերելակի վերանորոգման, շենքի տանիքի վերանորոգման, վարկը չմարելու պատճառով բանկի հետ առաջացած խնդրի մասին դիմումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47