Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 4 ճանապարհահատվածին առնչվող հարցեր

10.11.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 4  Սիսիան-Քաջարան հատվածի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ, բնապահպաններ, մարզպետարանի, Կապանի և Քաջարանի համայնքապետարանների աշխատակիցներ: Խորհրդակցությանը քննարկվել են կառուցվելիք մայրուղու հնարավոր բնապահպանական վնասների և դրանց նվազեցման հետ կապված մի շարք հարցեր:
Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ ճանապարհահատվածի կառուցումից հետո Սիսիանից Քաջարան հասնելու տևողությունը նախկին երկուսուկես ժամվա փոխարեն մեկ ժամ կլինի: Նախատեսվում է կառուցել 9 թունել՝ յուրաքանչյուրը 8600 կմ և 27 կամուրջ:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև այն խնդիրներին, որոնք ճանապարհի կառուցման հետևանքով կարող են ազդել շրջակա միջավայրի վրա: Պատասխանատուները նշեցին, որ ըստ նախնական արդյունքի նշված ճանապարհահատվածում կա 6000 ծառ, որոնց մի մասը կտեղափոխվի:
Հանդիպման մասնակիցները ծրագրի պատասխանատուներին ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու մտահոգող հարցերը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 12:56:45