Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը

13.11.2017

 Նոյեմբերի 10-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը: 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն այս տարի կրում է <<Արցախյան ազատամարտ 30>> խորագիրը և նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին: Փառատոնի մարզային փուլին մասնակցել են տարածքային փուլերում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզի հանրակրթական դպրոցների 33 աշակերտ: Մրցույթն անցկացվել է երկու՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերում: Ըստ մրցույթի կանոնակարգի յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է երկու ստեղծագործություն այն գրողներից, որոնք անդրադարձել են հայ ժողովրդի ազատագրական պայքարին:
Մարզային փուլում ամեն տարիքային խմբից լավագույն առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները Սյունիքի մարզը կներկայացնեն փառատոնի եզրափակիչ՝ հանրապետական փուլում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13