Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2017

 Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
«Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է» արտահայտությունը, հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է երիտասարդությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի հասնելու մեր երկրի կյանքում չափազանց կարևոր այն բարձունքներին, որոնք նվաճվում են կրթության և գիտության, հասարակական-քաղաքական և սահմանների անառիկության պահպանման  ոլորտներում։
Ես՝ որպես Սյունիքի մարզպետ, հպարտություն եմ ապրում այն անժխտելի իրողությամբ, որ Սյունիքի մարզի ուսանողներն իրենց արժանի տեղն ունեն համահայկական ուսանողության շրջանում։
Հավաստիացնում եմ ձեզ, որ մշակվել և կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, որպեսզի մեր ուսանողներն իրենց գիտելիքներն ու ունակությունները կիրառեն ի նպաստ Սյունիքի մարզի զարգացման:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ուսանողության օրվա առթիվ և վստահեցնում, որ մենք պատրաստակամ ենք մշտապես թիկունք լինել յուրաքանչյուրիդ՝ ձեր կայացման ճանապարհին հանդիպած բարդությունների լուծման գործում։

Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28