Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը պարգևատրել է մարզի մի շարք ուսանողների

21.11.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողների: Մարզի ղեկավարը շնորհավորել է նրանց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ: Վահե Հակոբյանը կարևորել է ուսանողության մասնակցությունը մարզի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերում և վերահաստատել իրենց նախաձեռնությունների իրականացման համար մարզային իշխանության աջակցության պատրաստակամությունը:
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սյունեցի 25 ուսանող Վահե Հակոբյանի կողմից արժանացան դրամական պարգևների: Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ սյունեցի ուսանողներին աջակցելու համար Սյունիքի մարզպետարանի ու <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի կողմից իրականացվող նախաձեռնությունները շարունակական են լինելու: Հանդիպմանը Վահե Հակոբյանը նաև հետաքրքրվել է ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին:
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին ջերմ ընդունելության, մշտապես աջակցելու և խրախուսելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:49:45