Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի ուսանողները եռօրյա այցով Տավուշի մարզում էին

22.11.2017

 Վահե Հակոբյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ովքեր մարզպետի աջակցությամբ նոյեմբերի 16-ից 18-ը ճանաչողական այց էին կատարել Տավուշի մարզ: Տավուշում ուսանողներն այցելել են ՀՀ կենտրոնական բանկի <<Դիլիջան>> ուսումնահետազոտական կենտրոն, ծանոթացել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթահետազոտական համալիրին: Այցի ընթացքում ուսանողներն եղան նաև Հաղարծին վանական համալիրում, ծանոթացան Տավուշի մշակութային ու պատմական արժեքներին:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին նման հնարավորություն ընձեռելու և ուսանողության միջազգային օրը հիշարժան դարձնելու համար: Հանդիպման ընթացքում ուսանողները կիսվեցին այցից ստացած տպավորություններով:
Վահե Հակոբյանը նշել է, որ մարզի երիտասարդների յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված կլինի կրթության զարգացմանը, մարզպետարանի կողմից աջակցություն կստանա: Վահե Հակոբյանը նաև վստահեցրեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սյունեցի երիտասարդներն ապրեն ու աշխատեն մարզում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02