Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում անցկացվեցին <<Ոսկե աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնական միջոցառումները

24.11.2017

 Նոյեմբերի 23-ին մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարը Գորիսում մասնակցել է <<Ոսկե Աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնական միջոցառումներին: Վահե Հակոբյանը մասնակցել է արձակագիր, հրապարակախոս Էդիկ Զոհրաբյանի տան բակում տեղադրված հուշատախտակի, Սերո Խանզադյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություններին, ներկա գտնվել տոնական մի շարք այլ միջոցառումների: Վահե Հակոբյանը շնորհավորել է ներկաներին ու հատկապես գորիսեցիներին <<Գորիսյան օրեր>> տոնի կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել: Մարզի ղեկավարն իր խոսքում նշել է, որ քայլեր է ձեռնարկվում՝ մարզում վերականգնելու բոլոր այն ավանդույթները, որոնք նախկինում տոնել են սյունեցիները: Աշխատանքային այցի շրջանակներում Վահե Հակոբյանն այցելել է նաև Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղ, ծանոթացել կենտրոնի սաների աշխատանքներին ու ձեռքբերումներին:
<<Ոսկե Աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնակատարության շրջանակներում անցկացվեցին տարատեսակ միջոցառումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, սյունյաց ավանդական ուտեստների պատրաստման և համտեսի արարողություն: Միջոցառումներն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47