Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը ծանոթացել է <<Սյունիք ֆուդ>> պահածոների գործարանի աշխատանքներին

29.11.2017

 Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ այցելել է <<Սյունիք ֆուդ>> պահածոների գործարան, որն առաջիկա օրերին կգործարկվի: Մարզի ղեկավարը շրջել է գործարանում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և գործարանի առաջին փորձնական արտադրանքին:
Պատասխանատուների փոխանցմամբ <<Սյունիք ֆուդ>> պահածոների գործարանում այս փուլում սկսվել է միայն կոմպոտների արտադրությունը, իսկ ամռանն արդեն արտադրվելու են մուրաբաներ և ջեմեր: Նախատեսվում է, որ գործարանում կբացվի 230 աշխատատեղ: <<Սյունիք ֆուդ>> պահածոների գործարանի պաշտոնական բացումից հետո գործարանը տեղական արտադրանքն արտահանելու է ՀՀ քաղաքներ և ԱՊՀ երկրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47