Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր

30.11.2017

 Նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը նախ այցելեց <<Արաս>> ազատ տնտեսական գոտի: Տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի ուղեկցությամբ Վահե Հակոբյանն այցելել է մի շարք ձեռնարկություններ, ծանոթացել դրանց աշխատանքներին: Մարզի ղեկավարը, մասնավորապես, եղավ <<Ամիկո>> մեքենաշինական գործարանում, մազութի, գյուղատնտեսական մթերքների արտադրության, ջերմոցային տնտեսության և մի շարք այլ ձեռնարկություններում: Այցի շրջանակներում նահանգային և համայնքային իշխանությունների ու գործարարների հետ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են 2 երկրների ազատ տնտեսական գոտիների, ինչպես նաև Սյունիքի մարզի հետ փոխհամագործակցության հեռանկարները, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> տնօրեն Զինավոր Մեղրյանը մանրամասն ներկայացրել է հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Իտալացի գործարար Նիկոլո Դի Մաուրոն իրանական կողմին է ներկայացրել Սյունիքում իրականացվող պիցցայի գործարանի աշխատանքները, և ցանկություն հայտնել գործարանի արտադրանքն արտահանել նաև Իրան: Իրանցի գործարարներին հետաքրքրել է իտալացի գործարարի առաջարկությունը, ինչպես նաև ցանկություն են հայտնել՝ ներկա գտնվելու գործարանի բացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի առաջին կեսին:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Սյունիքի և Իրանի հետ հարաբերությունների ներկա իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումներին: Նշվեց, որ Սյունիքի Ծավ գյուղում նախատեսվում է ստեղծել այծաբուծական տնտեսություն, որի արտադրանքը կուղղվի իրանական կողմին, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրան արտահանել հայկական մրգերի պահածոներ: Երկու երկրների միջև մշակութային կյանքն ու զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար առաջիկայում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ, մշակութային ու սպորտային միջոցառումներ, որում կընդգրկվեն նաև դպրոցականներ և ուսանողներ: Շուտով կգործեն նաև Ջուլֆա-Մեղրի, Ջուլֆա-Կապան և հակառակ ուղղություններով  ավտոբուսներ:
Կողմերը երկուստեք կարևորեցին հետագա համագործակցության հեռանկարները, և դեռևս Սյունիքի մարզպետարանում անցկացված հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբեր ամսին Սյունիքում իրանցի գործարարների համար բացվելու է ներկայացուցչական գրասենյակներ: Նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ բացել նաև Իրանում՝ սյունեցի գործարարների համար:
Այցի ընթացքում մարզպետը Ջուլֆա քաղաքի հոգևոր առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Սբ. Ստեփաննոս 9-րդ դարի հայկական կրոնական համալիր, ծանոթացել իրանցիների միջոցներով վերանորոգված Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու աշխատանքներին, զրուցել հայկական համայնքի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53