Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզկենտրոնում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
30.11.2017

Նոյեմբերի 28-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 81 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` տասնինը քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին երեք դիմումի, տասնվեց դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: