Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում էր մարզի ավտոճանապարհների իրավիճակը

01.12.2017

 Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի ավտոճանապարհների սպասարկումն իրականացնող ճանշինների ղեկավարների և ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցության օրակարգում էր մարզի ավտոճանապարհների 2017-2018 թվականների ձմեռային սպասարկման աշխատանքների և դրանց ընթացքում առաջացած կամ առաջիկայում ծագող հնարավոր խնդիրները: Մարզի ղեկավարը մարզի ավտոճանապարհների սպասարկումն իրականացնող պատասխանատուներին հորդորել է հնարավորինս լինել զգոն, պահպանել անվտանգության բոլոր կանոնները և ձմռան պայմաններում ապահովել ճանապարհների անցանելիությունը: Վահե Հակոբյանը ճանշինների ղեկավարներին հանձնարարեց ձմռան ամիսներին ուշադրության կենտրոնում պահել նաև գյուղական ճանապարհները, որպեսզի տեղումների պատճառով դպրոցների աշխատանքները չխափանվեն: Մարզի ղեկավարը ավտոճանապարհների սպասարկումն իրականացնող պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև Մ-2 միջպետական ճանապարհի 171 կիլոմետրին, որտեղ, աշխարհագրական դիրքից ելնելով, ձմռանը պատահարներ հաճախ են գրանցվում: Հանձնարարվեց ճանապարհի հատկապես այդ հատվածում ավելի արդյունավետ աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև տեղադրել զգուշացնող նշաններ: Անդրադարձ եղավ նաև Մ-2 միջպետական ճանապարհի 227-228 կիլոմետրով տեղադրված ձյունապաշտպան ցանցերի շահագործման ընթացքի և խնդիրների մասին: Նշվեց, որ մարզի ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար, անհրաժեշտ է համագործակցել նաև ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, ճանապարհային ոստիկանության և բնագավառին առնչվող բոլոր ծառայությունների հետ: Խորհրդակցությանը անդրադարձ եղավ նաև ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքներին և վարչության խնդիրներին: Փրկարարական վարչության աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար, Վահե Հակոբյանը խոստացավ վարչությանը տրամադրել հրշեջ նոր մեքենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53