Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում անցկացվեց <<Մշակութային կանգառ-2017>> միջոցառումը
05.12.2017

Դեկտեմբերի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս և Սիսիան համայնքներում <<Մշակութային կանգառ-2017>> միջոցառման շրջանակներում <<Հայաստան, ի՛մ սեր խորագիրը>> կրող համերգներով հանդես եկան ազգագրական և ժողովրդական խմբեր: <<Վարք Հայոց>> ավանդական երգի-պարի խումբը համերգներով ելույթ ունեցավ Կապանում, Քաջարանում և Մեղրիում, իսկ <<Սասնա ծռեր>> ազգագրական երգի-պարի խումբը՝ Գորիսում և Սիսիանում: Ազգագրական և ավանդական երգի-պարի խմբերը Սյունիքում արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ <<Մշակութային կանգառ-2017>> ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է ավելի քան 426 մշակութային միջոցառում, որոնցից շուրջ երեք տասնյակը Սյունիքի մարզում: