Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> խորագիրը կրող մարզամշակութային միջոցառում
10.12.2017

ՀՀ Սյունիքի մարզպետի որոշմամբ նոյեմբերի 23-ից մարզում մեկնարկել էր 2017 թվականի <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> խորագիրը կրող մարզամշակութային ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեց ուխտագնացություն Սիսիանի Շաքի ջրվեժ, Զորաց քարեր: Ուխտագնացության մասնակից մարզի տարբեր համայնքների 45 դպրոցականներ եղան նաև Տաթևի վանական համալիրում, որտեղ հոգևոր հայրերի առաջնորդությամբ կատարվեցին օրհնաբանության և մոմավառության ծիսակարգեր: Միջոցառումների կազմակերպիչը <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՊՈԱԿ-ն էր, որի ակտիվ նախաձեռնությամբ էլ մարզամշակութային ծրագիրն ուղեկցվում էր երգ ու պարով, ազգային խաղերի ներկայացմամբ ու տարբեր խաղ-մրցույթներով: <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> ծրագրի կարևոր և ամփոփիչ միջոցառումներից էր ծառատունկը, որը իրականացվեց Ծավ գյուղի դպրոցի տարածքում: Կապանի թիվ 1, թիվ 6 և 13 հիմնական և Կապանի թիվ 3 ու Ծավի միջնակարգ դպրոցների 45 դպրոցականներ՝ կազմակերպիչների հետ մասնակցեցին ծառատունկին, որը նաև յուրատեսակ բնագիտական դաս-հանդիպման վերածվեց: Այդ օրը տնկվեցին 60 մրգատու ծառեր, որոնց խնամքի, բերքատվության ու օգտակարության մասին երեխաները ծանոթացան ծառատունկի ընթացքում: