Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը հանդիպել է Կապանի <<Գարեգին Նժդեհ>> քիք-բոքսինգի ակումբի մարզիկների հետ

14.12.2017

 Այսօր Կապանի <<Գարեգին Նժդեհ>> ակումբի սաներն ու մարզիչ Արա Սարգսյանը հանդիպել են մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Հանդիպումը նախաձեռնել էին ակումբի ղեկավարությունն ու ծնողները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Վահե Հակոբյանին անցնող տարվա ընթացքում անցկացված մրցույթներին ակումբին պարբերաբար աջակցելու համար, և Վահե Հակոբյանին հանձնեցին քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահի հուշամեդալն ու պատվոգիրը: Հանդիպման ներկա ծնողները ևս իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին իրենց երեխաներին ոգևորելու ու սատարելու համար: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ակումբի սաներին ու մարզչին անցկացված մրցույթներին պատվով ներկայանալու, Սյունիքի անունը հանրապետական ու միջազգային հարթակներում հնչեցնելու համար: Մարզի ղեկավարը մարզիկներին մաղթել է նորանոր հաղթանակներ և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց ՝ սպորտում հաջողությունների հասնելու համար:
Կապանի <<Գարեգին Նժդեհ>> ակումբի սաներն անցնող տարվա ընթացքում բազմաթիվ առաջնությունների են մասնակցել ու մրցանակային տեղեր զբաղեցրել ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47