Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն <<Համայնքի աղետների ռիսկի կառավարման>> ծրագրի վերաբերյալ

14.12.2017

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը և մշակման ուղեցույցը>> ներդնելու և զորահավաքային պլանների մշակմանը օժանդակելու, մեթոդական աջակցություն ցուցաբերու նպատակով մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը ներկա էին մարզի համայնքների պատասխանատու աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության, զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցներ, ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությանն, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության <<Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ՊՈԱԿ-ի, <<Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի մասնագետները: ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը ներկայացրեց <<Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը և նշեց, որ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա աղետներին դիմակայելու իր ծրագիրը: Անցկացված քննարկմանը մասնակիցները ներկայացրեցին ծրագրի մշակման վերաբերյալ իրենց կարծիքները, առկա խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03