Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոնում բացվեց հանրահայտ բրենդների աութլետ խանութ

15.12.2017

 Դեկտեմբերի 14-ին մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է <<Կապան մոլ>> առևտրի կենտրոն, որտեղ մասնակցել է <<Մուլտի բրենդ>> հանրահայտ ապրանքանիշեր ներկայացնող, տարածաշրջանում դեռևս միակ աութլետ խանութ-սրահի բացման արարողությանը: Կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծանոթացել են խանութում ներկայացված տեսականուն, կատարել առաջին գնումները և օգտվել հյուրասիրությունից:
Սյունիքում աութլետ-խանութ բացելու նախաձեռնությունը մարզպետ Վահե Հակոբյանինն է: Նորաբաց խանութ-սրահում ներկայացված են ՝ Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Oysho, Topshop և այլ հայտնի բրենդների ապրանքներ: Այն հնարավորություն է տալիս սյունեցիներին մատչելի գներով ձեռք բերելու նորաձև ու որակյալ հագուստ: Խանութի պատասխանատուների փոխանցմամբ հետագայում Կապան կբերվեն նաև հանրահայտ այլ բրենդներ ևս, իսկ տեսականին պարբերաբար կթարմացվի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36