Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում բացվել է <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գրասենյակը (տեսանյութ)

20.12.2017



  Այսօր մարզկենտրոնում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գրասենյակը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Գրասենյակի կարմիր ժապավենը կտրեցին Վահե Հակոբյանն ու Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին:
Մարզի ղեկավարը շնորհավորել է իրանական կողմին ու ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ գրասենյակը նպաստելու է երկու երկրների միջև տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի զարգացմանը: Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական ազատ գոտիների միջև համագործակցության այսպիսի նախադեպ չի եղել: Ազատ գոտու ղեկավարը վստահեցրեց, որ գրասենյակի աշխատանքները նպաստելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը և տեղեկացրեց, որ արդեն կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Սյունիքում:
Գրասենյակի բացման արարողության ժամանակ տեղում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագրեր <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի>>  և Իրանի Իսլամական Հանրապետության <<Արաս>> ազատ տնտեսական գոտու միջև:
Սյունիքի մարզի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված գործունեության և հայ հոգևոր–մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած վաստակի համար մարզպետ Վահե Հակոբյանը Ակսել Բակունցի հուշամեդալով պարգևատրեց Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիին և «Արաս» գոտու ուրբաթօրյա աղոթքի իմամ Սանջարիին:
Հավելենք, որ առաջիկայում Սյունիքի մարզի գործարարների համար նմանատիպ գրասենյակ կբացվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47