Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում մեկնարկեց Իտալական պիցցայի արտադրությունը (տեսանյութ)

21.12.2017



 Մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է Իտալական պիցցայի արտադրամասի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին նաև իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությունը: Նորաբաց պիցցայի գործարանի սարքավորումներն ամբողջությամբ ներմուծված են Իտալիայից, որտեղ արտադրվում է իտալական ձևով, բայց տեղական մթերքներից պատրաստված կիսաֆաբրիկատ պիցցա:
Վահե Հակոբյանը գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու գործարանի արտադրանքին: Մարզի ղեկավարը շնորհավորել է հյուրերին մարզի զարգացման գործում առաջընթաց ունենալու համար, և վստահեցրել, որ կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն: «Իտալիան Ֆուդ Քամփնի» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն հյուրերին է առաջարկել գործարանում արտադրված 8 տեսակի պիցցա: Գործարանի տնօրենը նշեց, որ հետագայում պիցցայի տեսականին կընդլայնվի: Գործարանի արտադրանքը գոհացրեց նաև իրանական կողմին:<<Արաս>> ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նշել է, որ պիցցան համային առումով համապատասխանում է իրենց խոհանոցին, և ցանկություն հայտնեց արտադրանքը ներկայացնել նաև իրանական շուկայում:
Գործարանի արտադրանքը նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ներկայումս նախատեսվում է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Իտալիան Ֆուդ Քամփնի» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Հակոբյանին աջակցության համար, և նշել՝ ծրագրի հաջողության դեպքում ընդլայնելու է արտադրությունը:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47