Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

26.12.2017

 Դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է Երևանում ԻԻՀ դեսպանություն, հանդիպել դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Սյունիքի և Իրանի միջև տնտեսության, մշակույթի, առևտրի ու այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է օրերս Կապանում բացված <<Արաս>> ազատ գոտու գրասենյակի գործունությանը՝ նշելով, որ այն ամրապնդելու է երկու երկրների միջև առևտրային կապերը, նպաստելու՝ մշակութային կյանքի ու զբոսաշրջության զարգացմանը: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունելության համար, ներկայացրել Սյունիքի մարզի տնտեսության ճյուղերը, զարգացման հեռանկարներն ու իրականցվող ծրագրերը: Նշվել է, որ <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի>> և Իրանի Իսլամական Հանրապետության <<Արաս>> ազատ տնտեսական գոտու միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում ընդգրկվել են Սյունիքի ու Իրանի միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության համագործակցության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու իրանցի ու սյունեցի գործարարների երկկողմ այցերը, որոնք կնպաստեն ներդրումային ծրագրերի զարգացմանն ու իրականացմանը:
Հանդիպման ավարտին մարզպետ Վահե Հակոբյանի պատվին դեսպանությունում տրվել է պաշտոնական ընթրիք, երկուստեք փոխանակվել են նվերներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02