Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց մարզի զորահավաքային մարմնի նիստը
28.12.2017
![](http://syunik.mtad.am/files/n_pics/14576_s.jpg)
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցկացրեց մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստ, որին մասնակցեցին զորահավաքային մարմնի բոլոր անդամները։ Նիստը նվիրված էր մարզում զորահավաքի և զորահավաքային զորավարժանքների ժամանակ կառավարող խմբի, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների, ազդարարման տեղամասերի, զինապարտների և տեխնիկայի նախնական հավաքակետերի կազմակերպման համար տարածք, գույք և տրանսպորտային միջոցներ հատկացնելուն, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությանը։
Հակիրճ զեկույցներով տարածքային զինվորական կոմիսարները ներկայացրեցին 2017 թվականին իրականացված աշխատանքների և 2018 թվականի կատարվելիք աշխատանքների մասին։
Զորահավաքային զորավարժանքների ընթացքում հասարակական կարգի և օրինականության պահպանության, ոստիկանության և զինկոմիսարիատների հետ համագործակցության խնդիրների մասին զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչության պետ գնդապետ Ա․ Գևորգյանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ա․Հարությունյանը։
Ամփոփելով նիստը՝ մարզպետը զորահավաքային մարմնի անդամներին և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերին առաջարկեց ավելի բարձր պատասխանատվությամբ մոտենալ խնդրո առարկա հարցին, տրվեց մի շարք հանձնարարականներ։