Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն այցելել է բարեգործական ճաշարան և նվերներ հանձնել շահառուներին

29.12.2017

 Դեկտեմբերի 28-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարան: Հյուրերին տոնական համերգով ողջունեցին Կապանի թիվ 13 նախակրթարանի սաները:
Մարզի ղեկավարը շնորհավորել է շահառուներին գալիք տոների առթիվ, զրուցել նրանց հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին:
<<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարանի շահառուները Վահե Հակոբյանի կողմից ստացան ամանորյա նվերներ, իսկ բարեգործական ճաշարանին մարզի ղեկավարը հեռուստացույց նվիրեց: Սյունիքի մարզպետը հեռուստացույց նվիրեց նաև <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարանի Սիսիանի մասնաճյուղին:
Ամանորյա տոների առթիվ մարզպետ Վահե Հակոբյանի և ԶՊՄԿ ՓԲԸ-ի կողմից ամանորյա նվերներ ստացան մի շարք հանրակրթական դպրոցների աշակերտներ, այդ թվում Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի և <<Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հիմնադրամի>> երեխանները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30