Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

29.12.2017

   Սիրելի՛ սյունեցիներ,

 Ավարտվում է 2017 թվականը, որը մեզ համար ամենից առաջ ձեռքբերումների տարի էր։ Համատեղ ուժերով մեզ հաջողվեց կյանքի կոչել մի շարք ծրագրեր և տարին ամփոփել` արձանագրելով, որ այսօր մենք ունենք վերածնունդ ապրող Սյունիք։
 Անցնող տարվա ամենակարևոր նվաճումները, թերևս, Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումն ու Կապանի օդանավակայանի վերագործարկման մեկնարկն էին, որոնք վստահաբար նոր թափ կհաղորդեն մարզում իրականացվող ներդրումներին, տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև որակական նոր մակարդակի կբարձրացնեն հայ-իրանական հարաբերությունները։  Մեզ հաջողվեց մարզում բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարության զարգացման համար, ինչի արդյունքում հիմնվեցին մի շարք ձեռնարկություններ ու ստեղծվեցին նոր աշխատատեղեր։
Մենք մուտք ենք գործում 2018 թվական՝ համոզված լինելով, որ այն լինելու է նոր հնարավորությունների, տնտեսական առաջընթացի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի և աննախընթաց նվաճումների տարի:

 Սիրելի՛ սյունեցիներ,

Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր հոգսերն ու նպատակները:
Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք էլ նորածին մանկան բերկրանքն են ակնկալում։
Թող 2018 թվականը կյանքի կոչի բոլորիդ երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք ավելի ուժեղ է դարձնում մեզ և մեր երկիրը։

Բոլորիս խաղաղություն և բարօրություն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ



 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13