Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա նվերներ՝ Կապանի բժշկական կենտրոնում ծնված նորածիններին
08.01.2018

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը հունվարի 3-ին այցելել է Կապանի բժշկական կենտրոն: Ռ. Սարգսյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է տոնական օրերին բժշկական կենտրոնում ծնված երեխաների մայրերին՝ Ամանորի ու փոքրիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել: Նորածինները մարզի ղեկավարի կողմից ստացան նաև նվերներ:
Հավելենք, որ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններում 2018 թվականի հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 29 երեխա, որից՝ 16 տղա և 13 աղջիկ: